2010 թվականի մարտին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի է ունեցել Ակտուարների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպած ակտուարական միջազգային 25-րդ կոնգրեսը: Կոնգրեսին մասնակցել են Ակտուարների միջազգային ասոցիացիայի անդամ երկրները, անդամ ասոցիացիաները, ապահովագրական ընկերությունները և այլն: Կոնգրեսի հիմնական թեման էր ակտուարների աշխատանքային սֆերայի դիտարկումը և ընդլայնումը: Բացի այդ քննարկվել են մի շարք հարցեր կապված ակտուարական չափանիշների, ռիսկերի կառավարման, ոչ կյանքի ապահովագրության և կյանքի ապահովագրության հետ: Մանրամասների համար կարող եք այցելել http://www.ica2010.com/ կայքը: