Thursday, 2024-11-21, 10:47 AM
Մուտք Guest | Խումբ "Guests" | RSS

Ակտուարների հայկական ասոցիացիա


Վիճակագրություն

Total online: 1
Guests: 1
Users: 0
Սոցիալական կայքեր
Մուտք
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
www.actuaries.org www.actuaries.ru www.gcactuaries.org

Կազմակերպության առաքելությունը և նպատակները


       Ակտուարների հայկական ասոցիացիան պետք է դառնա կրթական, հետազոտական և մասնագիտական կազմակերպություն, որը կծառայի հասարակությանը և իր անդամներին:  


Տեսլականը`

Համաձայն ասոցիացիայի տեսլականի` ակտուարները պետք է լինեն ֆինանսական ոլորտում ռիսկերի գնահատման և կառավարման առումով որոշումների ընդունման գործընթացների գլխավոր մասնակիցներ:  



Առաքելությունը`

Ասոցիացիայի առաքելությունն է` զարգացնել ակտուարական գիտելիքները և բարձրացնել ակտուարների կարո-ղությունները`տրամադրելու փորձագիտական խորհրդատվություն և համապատասխան լուծումներ ապագա անորոշ իրադարձություններ պարունակող ֆինանսական, գործարարական և հասարակական խնդիրներին: Նպատակները Ներկայացնել ակտուարական մասնագիտությունը և իր անդամ ակտուարներին, խթանել նրանց դերը, հեղինակությունն ու ճանաչումը ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում: Նպաստել բարձր մասնագիտական որակների ձևավորմանը, կրթական չափորոշիչների մշակմանը, հետազոտությունների իրականացմանը` բարձր որակավորում ունեցող օտարերկրյա փորձագետների ներգրավմամբ: Օժանդակել ակտուարների մասնագիտական զարգացմանն ու առաջխաղացմանը` կենսաթոշակային, ապահովագրական և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, ինչպես նաև ակտուարական գործունեությունը կարգավորող նորմատիվ օրենսդրական դաշտի մշակման և ներդրման միջոցով: Ակտիվորեն ինտեգրվել միջազգային ակտուարական ոլորտ` այլ երկրների ակտուարական ասոցիացիաների հետ համագործակցության, մասնագետների փոխանակման, միջազգային ակտուարական կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև ակտուարի կոչման և որակավորման փոխճանաչման միջոցով: Հայաստանը դարձնել ակտուարական կրթության, հետազոտությունների և գործունեության տարածաշրջանային կենտրոն:


Խնդիրները

Ակտուարների միավորում մասնագիտական հիմքի վրա; Ակտուարների գործունեության տեղեկատվավերլուծական ապահովում; Ասոցիացիայի անդամ ակտուարների մասնագիտական հետաքրքրությունների և շահերի ներկայացում և պաշտպանություն պետական, հասարակական, առևտրային շրջանակներում և ակտուարների միջազգային կազմակերպություններում: Համագործակցություն ակտուարական կրթություն տրամադրող բուհերի հետ` ուսումնական ծրագրերի կատարելագործման, որակավորման չափորոշիչների մշակման, որակյալ դասախոսական անձնակազմի ձևավորման, դասախոսների վերապատրաստման, բուհ-գործատու կապերի ստեղծման, ուսանողների կրթական և մասնագիտական զարգացման օժանդակության և այլ ոլորտներում; Աջակցություն ակտուարների հետբուհական դպրոցի հիմնմանը; Բուհերում և այլ գիտական կենտրոններում ակտուարական հետազոտությունների իրականացման խթանում; Ակտուարների մասնագիտական կատարելագործման և ակտուարի որակավորման դասընթացների կազմակերպում; Ակտուարի մասնագիտական էթիկայի կոդեքսի մշակում և ներդրում` ակտուարական մասնագիտության և ակտուարների գործունեության նկատմամբ վստահության ձևավորման նպատակով; Ակտուարի մասնագիտկան գործունեության և ակտուարական վերլուծությունների վերաբերյալ կենսաթոշակային, ապահովագրական և այլ ֆինանսական կազմակեր-պությունների հետ սեմինարների և քննարկումների անցկացում; Օժանդակություն ակտուարական գործունեությունը կարգավորող նորմատիվ-օրենսդրական դաշտի մշակմանն ու ներդրմանը և դրա համապատասխանեցմանը միջազգային նորմերին և չափանիշներին; Տարբեր երկրների ակտուարական ասոցիացիաների հետ կապերի ստեղծում, հանդիպումների կազմակերպում, փորձի և մասնագետների փոխանակում; Միջազգային ակտուարական կազմակերպություններին անդամակցում, ակտուարական որակավորումների համապատասխանեցում միջազգային չափանիշներին, որակավորումների փոխճանաչում և մասնագետների շարժունակության ապահովում: 

Որոնում
Օրացույց
«  November 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արտարժույթ

Copyright Armenian Association of Actuaries © 2024