Ակտուարի մասնագիտությունը Հայաստանում
<Ակտուար> բառը բավականին վերջերս է մուտք գործել Հայաստան: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ մասնագետների պահանջարկը Հայաստանում բավականին վերջերս է ի հայտ եկել: Դա կապված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր-նոր են սկսել ձևավորվել ապահովագրական և ֆինանսական շուկաները: Հայաստանում ապահովագրության դաշտի զարգացման գործընթացում ուղղակի անհրաժեշտ է ակտուարների մասնակցությունը: Հայաստանում ակտուարության զարգացման առաջին քայլը եղավ Երևանի պետական համալսարանում ակտուար մաթեմատիկայի ամբիոնի բացվելը: Նշենք, որ ամբիոնը բացվել է 2003 թվականին բակալավրիատի և 2001 թվականին բացված մագիստրատուրայի հիմքի վրա: Ակտուարության զարգացմանը Հայաստանում մեծ այակցություն է ցույց տվել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Այդ աջակցության շնորհիվ 2001 թվականին ֆակուլտետում ստեղծվել է ակտուարական գիտությունների կենտրոն: 2001 թվականից մինչ այժմ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ծրագրով եղել է 28 շրջանավարտ և ևս 20 շրջանավարտ ստացել բակալավրի աստիճան: 2001 թվականին` Հայաստանում USAID-ի աջակցությամբ ստեղծվել է Նորք` դեռևս առաջին ակտուարական գրասենյակը, որտեղ աշխատում են առաջին շրջանավարտները: Երևանի պետական համալսարանի և Նորք ակտուարական գրասենյակի միջև 2005 թվականին կնքվել է համագործակցության փաստաթուղթ, որը վերաբերու է Հայաստանում համատեղ ակտուարական հետազոտությունների և ուսանողական պրակտիկայի կատարմանը:
2010 թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ հաջորդ կարևորագույն քայլը մասնագիտության զարգացման գործում: Տեղի ունեցավ <<Ակտուարների հայկական ասոցիացիա>> ՀԿ-ի առաջին ամսագրի շնորհանդեսը: