Friday, 2024-03-29, 8:50 AM
Մուտք Guest | Խումբ "Guests" | RSS

Ակտուարների հայկական ասոցիացիա


Վիճակագրություն

Total online: 1
Guests: 1
Users: 0
Սոցիալական կայքեր
Մուտք
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
www.actuaries.org www.actuaries.ru www.gcactuaries.org

Ակտուարի մասնագիտությունը Հայաստանում

Ակտուարի մասնագիտությունը Հայաստանում

 <Ակտուար> բառը բավականին վերջերս է մուտք գործել Հայաստան: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ մասնագետների պահանջարկը Հայաստանում    բավականին վերջերս է ի հայտ եկել: Դա կապված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր-նոր են սկսել ձևավորվել ապահովագրական և ֆինանսական շուկաները: Հայաստանում  ապահովագրության դաշտի զարգացման գործընթացում ուղղակի անհրաժեշտ է ակտուարների մասնակցությունը:  Հայաստանում ակտուարության զարգացման առաջին քայլը եղավ Երևանի պետական համալսարանում ակտուար մաթեմատիկայի ամբիոնի բացվելը: Նշենք, որ ամբիոնը բացվել է 2003 թվականին բակալավրիատի և 2001 թվականին բացված մագիստրատուրայի հիմքի վրա: Ակտուարության զարգացմանը Հայաստանում մեծ այակցություն է ցույց տվել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Այդ աջակցության շնորհիվ 2001 թվականին ֆակուլտետում ստեղծվել է ակտուարական գիտությունների կենտրոն: 2001 թվականից մինչ այժմ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ծրագրով եղել է 28 շրջանավարտ և ևս 20 շրջանավարտ ստացել բակալավրի աստիճան: 2001 թվականին` Հայաստանում USAID-ի աջակցությամբ ստեղծվել է Նորք` դեռևս առաջին ակտուարական գրասենյակը, որտեղ աշխատում են առաջին շրջանավարտները: Երևանի պետական համալսարանի և Նորք ակտուարական գրասենյակի միջև 2005 թվականին կնքվել է համագործակցության փաստաթուղթ, որը վերաբերու է Հայաստանում համատեղ ակտուարական հետազոտությունների և ուսանողական պրակտիկայի կատարմանը:
2010 թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ հաջորդ կարևորագույն քայլը մասնագիտության զարգացման գործում: Տեղի ունեցավ <<Ակտուարների հայկական ասոցիացիա>> ՀԿ-ի առաջին ամսագրի շնորհանդեսը:



Որոնում
Օրացույց
«  March 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արտարժույթ

Copyright Armenian Association of Actuaries © 2024